Եգիպտացի բժիշկները հնարավոր են համարում պայթյունն A321 ինքնաթիռում


01:12 , 4 նոյեմբեր, 2015

default-uapԵգիպտացի դատաբժշկական փորձագետը, որը զննել է զոհերի մարմիններն A321-ի վթարից հետո, հայտարարել է, որ զոհերի վնասվածքները կարող են վկայել ինքնաթիռում պայթյունի մասին: Այս մասին հաղորդում է Sputnik գործակալությունը:

«Առանձին բեկորների մեծ թիվը կարող է մատնանշել այն բանին, որ ինքնաթիռում ուժգին պայթյուն է տեղի ունեցել մինչ Երկրի հետ բախվելը»,- հայտարարել է գործակալության աղբյուրը:

Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ինքանթիռն ընկել է հոկտեմբերի 31-ին` Սինայի թերակղզու հարավում: