Ոչ թե կեսից ավելին, այլ 70-80 տոկոսը կողմ են Ռուսաստանին միանալուն


00:22 , 4 նոյեմբեր, 2015

Մի բան ասեմ, խփել չկա:

«Գելափի» հարցման արդյունքները նույնիսկ մեղմ են, ոչ թե կեսից ավելին, այլ 70-80 տոկոսը կողմ են միանալու Ռուսաստանին: Հեսա խոպանչիները Նոր տարուն գան, մի հատ էլ հարցրեք: Կապշեք:

Քանի տարի ա՝ ասում եմ, ֆեյսբուքից դուրս եկեք, հասարակ ժողովրդի հետ շփվեք:

Ու մարդիկ ոչ թե ստրուկ են կամ ռուսուլման, այլ ուղղակի դավադիտ եղած են. անգործությունից, տարբեր մակարդակի իշխանությունների բեսպրեդելից, անորոշ ապագայից: Կիսասոված մարդուն շատ բարդ ա բացատրել՝ ինչ լավ բան ա անկախությունը, ու ինչքան կարևոր ա այն պահպանելը:

Շատերն ուղղակի կարգ ու կանոն են ուզում, ուզում են, որ հաբռգած օլիգարխի կամ պաշտոնյայի գլխին բամփեն: Իսկականից բամփեն:

Մի հատ էլ հարցում թող անեն՝ քանի մարդ կուզենա Պուտինին կամ Լուկաշենկոյին կամ նույնիսկ Սահակաշվիլուն տեսնել որպես Հայաստանի նախագահ:

Կզարմանաք, բայց Արա Աբրահամյանի նման անկապության ստեղծած կուսակցությունը երկրորդ տեղ գրավող է՝ մեկից մեկ: Փակ աչքերով ու առանց առանձնապես ջանք թափելու։

Ու խնդիրը Ռուսաստանը չի: Խնդիրն ավելի խորքային ա: Լիներ Ամերիկան մեր քթի տակ ու հայերին ազատ ելք ու մուտք տար ու փող աշխատելու հնարավորություն, կեսից շատը կուզենային միանալ ԱՄՆ-ին:

Այ սա ա իրականությունը: Շատ ցավոտ ու շատ դառնոտ:

Ու մի անպատվեք սեփական հասարակ ժողովրդին, ով ամբողջ օրը ֆեյսբուքում կամ փաբերում գցած չի ու վեհ գաղափարներից ա փիլիսոփայում, այլ օրվա հացի խնդիրն ա լուծում:

Հայաստանում, Ռուսաստանում, Ամերիկայում կամ Բելառուսում: