Չինաստանում երեխան վերակենդանացել է սեփական հուղարկավորության ժամանակ


23:26 , 3 նոյեմբեր, 2015

Չինաստանում երեխան վերակենդանացել է սեփական հուղարկավորության ժամանակԵրեխան, որին պատրաստվել են դիակիզել, անսպասելիորեն վերակենդանացել է հրաժեշտի արարողության ժամանակ՝ գրում է The Sun Daily-ն:

Չինաստանի կենտրոնական Անխուեյ նահանգի հիվանդանոցներից մեկի անձնակազմը արձանագրել էր 1 ամսական երեխայի մահը: Ծնողները՝ բժիշկների խորհրդով, համաձայնել էին դադարեցնել բուժման կուրսը, քանի որ երեխան ծանր հիվանդ էր:

Սգո արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել դիակիզման սրահում, տղան լացել է, ինչի շնորհիվ էլ նա փրկվել է: Երեխային շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը:

Սխալմամբ մահ արձանագրած բժիշկների դեմ սկսվել է հետաքննություն: