Վատիկանն ավարտել է Մայր Թերեզայի սրբադասման նախապատրաստական աշխատանքները


23:02 , 3 նոյեմբեր, 2015

MutterTeresaAraratnews.am-ը գրում է.

Վատիկանն ավարտել է գործընթացը, որը պետք է ավարտին հասցնի Մայր Թերեզայի կաթոլիկ սրբերի դասին դասվելու ընթացակարգը:

Նրա` սրբերի դասին դասվելը, հավանաբար, տեղի կունենա մյուս տարի: Նշվում է, որ համապատասխան փաստաթղթերն արդեն տրվել են Հռոմի պապին: Պապը կկարողանա կոնսիստորիա կամ կարդինալների խորհուրդ գումարել 2016-ին, որպեսզի պաշտոնապես հայտարարի Մայր Թերեզայի սրբադասման օրվա և անցկացման վայրի մասին:

Վատիկանում գտնվող աղբյուրները նշում են, որ Մայր Թերեզայի սրբադասումը կարող է ձոնված լինել Ողորմածության հոբելյանական տարվան, որը կաթոլիկ եկեղեցում սկսվում է դեկտեմբերի 8-ին, և կտևի մինչև 2016-ի նոյեմբերի 20-ը: