22:55 , 3 նոյեմբեր, 2015
Սփյուռաքահայ ճանաչված շախմատիստներից մեկը՝ 28–ամյա գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, ով տղամարդկանց Բրազիլիայի հավաքականի անդամ է, 2013թ. Բրազիլիայի չեմպիոնն ու բազմաթիվ միջազգային մրցաշարերի մրցանակակիր, իրեն լավագույն կողմերով դրսևորեց Բլումենաու քաղաքում ավարտված տղամարդկանց Բրազիլիայի 82-րդ առաջնության կիսաեզրափակիչ փուլի մրցաշարում:
Նա հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը տևած 36 մասնակիցների պայքարում, որոնց թվում էին 2 գրոսմայստեր միջազգային՝ 3 և ՖԻԴԵ-ի՝ 9 վարպետ, շվեյցարական մրցակարգով՝ 7տուրով ընթացած մրցաշարում տարավ 4 հաղթանակ և խաղաց 3 ոչ-ոքի ու վաստակած 5,5 միավորով 1-2-րդ տեղերը բաժանեց միջազգային վարպետ Մորեյր Մարկուս Սանթոսի հետ: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հաղթող ճանաչվեց Մխիթարյանը:
Նա այս մրցաշարում 1-4-րդ տեղերը գրաված շախմատիստների թվում իրավունք ստացավ երկրի ուժեղագույն 12 շախմատիստների շարքում 2016թ. հունվարին մասնակցելու տղամարդկանց շախմատի Բրազիլիայի 82-րդ առաջնության եզրափակիչ փուլի մրցաշարին և հերթական անգամ վիճարկելու երկրի չեմպիոնի տիտղոսը:
Հայ շախմատիստի հետ միասին եզրափակիչ փուլի ուղեգրերին արժանացան նաև Մորեյր Մարկուս Սաթոսն, ինչպես նաև 5-ական միավոր վաստակած միջազգային վարպետ Ամորին Բարբոսան և ՖԻԴԵ-ի վարպետ Ֆրանսիսկո Չոման: Իսկ ահա իր ակտիվում 5 միավոր գրանցած գրոսմասյտեր Էվելարդո Մացուրան լրացուցիչ ցուցանիշներ հաշվարկից հետո ճանաչվեց 5-րդն ու զրկվեց եզրափակիչ մրցաշարին մասնակցելու հնարավորությունից:
Հավելենք, որ 1999թ. համահայկական 1-ին խաղերին մասնակցելու նպատակով առաջին անգամ իր պատմական հայրենիք՝ Հայաստան այցելած 12-ամյա հայ պատանին, ով հրապուրված էր աշխահի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի, աշխարհի նախկին չեմպիոններ Միխաիլ Բոտվեննիկի ու Ալեքսանդր Ալյոխինի շախմատային արվեստով, Երևանում վարպության դասեր ստացավ հմուտ մասնագետ Վերժ Օրդյանից, որն անջնջելի հետք թողեց նրա մոտ և հետագայում շատ օգտակար եղավ ու կարևոր դեր խաղաց նրա վարպետության աճի համար:
Պրոֆեսիոնալ շախմատիստ դառնալուց հետո Մխիթարյանն առաձնակի մեծ ուշադրությամբ սկսեց հետաքրքրվել ու զբաղվել Գարրի Կասպարովի, Լևոն Արոնյանի և Ալեքսանդր Գրիշչուկի խաղացած պարտիաների ուսումնասիրմամբ:
Նա 2003թ. և 2004թ. պատանինների Բրազիլիայի չեմպիոնն է, իսկ 2010թ. էլ հաղթող է դարձել Երևանում կազմակերպված շախմատի համահայկական օլիմպիադայում: Շնորհաշատ սփյուքահայ շախմատիստը 2010թ-ից կրում է միջազգային գրոսմայստերի կոչումը:
Հիշեցնենք նաև, որ հայազգի շախմատիստը, ով Բրազիլիայի 79-րդ առաջնության չեմպիոնն էր, իսկ անցյալ տարի անցկացված հոբելյանական 80-րդում էլ դարձել էր փոխչեմպիոն, այս տարի՝ 2015թ-ին, 81-րդ առաջնությունում բրոնզե մեդալով է բավարարվել: