22:33 , 3 նոյեմբեր, 2015
Սուրբ Էջմիածնի պատկերով առաջին գունավոր բացիկը... Այս բացիկը տպագրվել է Թիֆլիսում գտնվող հայ ձեռնարկատեր Խաչատուր Մարտիրոսյանցի տպարանում 1900-ականների սկզբին: Մարտիրոսյանցը ծխախոտի և գլանակների խանութների ցանց ուներ Թիֆլիսում և Բաթումում: Իր բիզնեսի գովազդման համար նա գնաց մի յուրօրինակ քայլի՝ Եվրոպայից ներմուծեց բարձրակարգ տպագրական տեխնիկա և հիմնեց Թիֆլիսում տպարան: Բացի ավանդական տպագրական արտադրանքից, Խաչատուր Մարտիրոսյանցը սկսեց տպագրել նաև Վրաստանի և Հայաստանի գեղատեսիլ վայրերի պատկերներով գունազարդ բացիկներ, որոնց դարձերեսին պարտադիր նշվում էր «Մարտիրոսյանց Խ.Ա., Թիֆլիս և Բաթում, ծխախոտի խանութ» (Мартиросянц Х.А.,Тифлис и Батум, табачный магазин)։