Այս մանկիկը ծնվեց ընդամենը 7.5 շաբաթ տևած հղիությունից հետո. նրա մոր արարքը մտածելու տեղիք է տալիս (Photo)


22:00 , 3 նոյեմբեր, 2015

Մինդի Ռայլի Դենիսոնը գրեթե 30 տարեկան էր, երբ նա ու իր ամուսին Գեյբը որոշեցին կրկին երեխա ունենալ։ Մինդին արագ հղիացավ, ու զույգը չէր հավատում իր երջանկությանը։ Նրանք որոշեցին, որ իրենց 6-րդ երեխայի անունը դնելու են Ռայլի Ջեյ Դենիսոն։

Սակայն 7.5 շաբաթ անց սարսափելի բան եղավ։ Շոփինգի ժամանակ Մինդին անսպասելիորեն սուր ցավեր զգաց որովայնի շրջանում։ Բազմազավակ մայրը միանգամից հասկացավ, որ ինքը վիժել է, ու Ռայլին մահացավ՝ դեռ չծնված։ Մինդին ու Գեյբը սգում էին իրենց չծնված բալիկի համար, որովհետև երազում էին 6-րդ երեխան ունենալու մասին։ Այդ ժամանակ Մինդին իրոք խիստ անսպասելի ու վիճահարույց քայլի է գնում և նկարում է վիժված Ռայլիին։

Մի քանի շաբաթ անց Մինդին կրկին հղիանում է, ու թվում էր, թե նրանց տխրությունն իր ավարտին է հասել։ Բայց փոքրիկ Անաբել Էլիզաբեթը «ծնվում է» բենզալցակայանի զուգարանում հղիության 8-րդ շաբաթին։ Ճակատագիրն ասես անում էր ամենը, որպեսզի թույլ չտա ընտանեկան այս զույգին իրականացնել իրենց երազանքը։ Մինդին կրկին լուսանկարում է իր կորցրած երեխայի էմբրիոնն ու հավերժացնում չծնված դստեր մասին հուշերը։

Այս լուսանկարները հրապարակելուց հետո ընտանիքը քննադատությունների տարափի տակ է հայտնվում, բայց ողբացող մորը դրանք իրոք օգնում էին հաղթահարել իր ցավը։ Մոր աչքերում Ռայլին ու Անաբելն իդեալական էին՝ անգամ չձևավորված, չէ՞ որ դրանք նրա երեխաներն էին։ Բարեկամները, հարազատները, ընկերներն ու նույնիսկ անծանոթ մարդիկ իրենց հերթին էին տպավորված այս լուսանկարներով ու իրենց զորակցությունն էին հայտնում։

Մինդին շատ էր ցանկանում շրջապատի աջակցությունն ու համակրանքը ստանալ։ Նրան թվում էր, որ մարդիկ լուրջ չէին ընկալում այն զգացողությունները, որոնք նա ուներ երկու վիժումներից հետո։ Ու նրան խորհուրդ էին տալիս կրկին փորձել։ Ռայլիին ու Անաբելին դիակիզեցին, ու նրանց աճյունները պահվում են Դենիսոնների ընտանեկան արխիվում։

Այսօր Մինդին կրկին հղի է, ու նրա հղիության ժամկետը մոտենում է 25-րդ շաբաթին։ Այս անգամ նա երկվորյակների է սպասում ու նա արդեն որոշել է, թե ինչ անուններ է տալու նրանց՝ Գլորիանա և Գարրետ։ Չնայած բազմաթիվ բացասական արձագանքներին՝ Մինդին որոշեց չհեռացնել Ռայլիի ու Անաբելի լուսանկարներն իր ֆեյսբուքյան էջից։ Նա համարում է, որ այս կերպ արտահայտում է ողջ մայրական սերը, որը տածում է իր չծնված բալիկների նկատմամբ։

Որքան էլ տարօրինակ հնչի, բայց ապացուցված է, որ մահացած երեխաների լուսանկարներն իրոք հաճախ օգնում են ողբացող ծնողներին սփոփել իրենց վիշտը։ ԱՄՆ-ում անգամ գործում է մի կազմակերպություն, որն օգնում է վիժած մայրերին հաղթահարել դեպրեսիան, ու թերապիայի կուրսի մաս է կազմում չծնված երեխաների էմբրիոնների պրոֆեսիոնալ լուսանկարներ դիտելը։

Այս քաջ կինը վիշտը հաղթահարելու այս եղանակը նախընտրեց, ու անկախ նրանից, թե ինչպես են դրան նայում ուրիշները, պետք է խոստովանել, որ մայրական անսահման սիրո անգամ այսպիսի դրսևորումը քննադատելու իրավունք չունի ոչ ոք։