Ռուսաստանում կինը սեփական երեխային սառեցրել է սառնարանում


19:41 , 3 նոյեմբեր, 2015

erexa1Araratnews.am-ը գրում է.

ՌԴ Սվերդլովսկի մարզի Կորգանովո գյուղում 37-ամյա Օ. Մինինան սեփական երեխային սառեցրել է սառնարանում։ Նրան հյուր եկած դեռահասները կնոջ սառնարանում մթերքների կողքին գտել էին նորածին երեխայի մարմին եւ այդ մասին հայտնել ոստիկանությանը։ Մինինայի խոսքով՝ ինքը ծննդաբերել էր տանը, սակայն երեխան մահացած էր ծնվել, եւ ինքը որոշել էր ոչ ոքի չպատմել կատարվածի մասին, այլ ուղղակի երեխայի մարմինը պահել սառնարանում։ Հետո որոշել էր ազատվել մահացած երեխայի դիակից, սակայն հարմար պահ չէր գտել։

Սակայն դիահերձումից հետո պարզվել էր, որ տղան ողջ է ծնվել։ Նրան սառնարանում սառեցրել էին ողջ վիճակում։ Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, փոխանցում է Lifenews-ը։

Պարզվել է, որ 5 տարի առաջ Օ. Մինինան նմանատիպ մի գործով է անցել։ Այն ժամանակ նա հղի էր, սակայն երբ եկել էր ծննդաբերելու ժամանակը, երեխան անհետացել էր։ Հարեւանները դիմել էին ոստիկանություն։

Նրան զննած բժիշկը հաստատել էր, որ Մինինան իրոք ծննդաբերել է։ Այն ժամանակ կինը նույնպես հայտարարել էր, որ երեխան մահացած է ծնվել, եւ ինքը մարմինը նետել է աղբանոցը։ Քանի որ դիակը չէին գտել, կինն ազատվել էր քրեական պատասխանատվությունից։

Ներկայումս միայնակ մայրն ապրում է 8 եւ 18 տարեկան երկու երեխաների եւ 2 տարեկան թոռան հետ։ Նա պետք է մեղսագիտակցության թեստ հանձնի։