Հանրապետականներից ԱՄՆ նախագահի թեկնածուների մեջ Քարսոնը Թրամփից առաջ է անցել


19:33 , 3 նոյեմբեր, 2015

151019-trump-carson-mn-1505_bef83ba9d7b5a5870af67a1dec782a4f.nbcnews-fp-1200-800-1100x530Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բեն Քարսոնն առաջ է անցել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփից: Դա NBC News-ի և Wall Street Journal-ի համատեղ հարցման արդյունքներով է:

Նրանց տվյալներով՝ Քարսոնի օգտին քվեարկել է հարցվածների 29%-ը, Թրամփի օգտին՝ 23%-ը: Առաջ անցնելու մասին Քարսոնը գրել է իր ֆեյսբուքյան էջում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ դա աջակցության ամենաբարձր տոկոսն է Հանրապետական կուսակցության բոլոր թեկնածուների մեջ այս նախագահական պայքարի սկսվելու պահից ի վեր:

Երրորդ տեղում սենատոր Մարկո Ռուբիոն է 11%-ով, չորրորդը՝ սենատոր Թեդ Կրուզն է, որի աջակցությունը 1%-ով պակաս է: Հնգյակը եզրափակում է Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը՝ 8%: