20:33 , 3 նոյեմբեր, 2015
The Inquisitr-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Թեքսաս նահանգում Ռեինալդո Կարդոս Ռիվերան հանձնվել է ոստիկանությանն այն բանից հետո, երբ համատեղ գնված հավի վերջին կտորի համար ծագած ծեծկռտուքի ժամանակ սպանել է ընկերոջը՝ Դարվին Պերես Գոնսալեսին։
38-ամյա Ռիվերան ու նրա չորս ծանոթները հավաքվել են ընթրելու Հյուսթոնի շրջանում։ Մթնոլորտը սրվել է, երբ 34-ամյա Գոնսալեսը կերել է տապակած հավի վերջին կտորը, որը Ռիվերան մտադիր էր թողնել իր համար։ Ծագել է ծեծկռտուք, որի ժամանակ Ռիվերան դանակի հարված է հասցրել Գոնսալեսին։ Հայտնի չէ, թե դանակի քանի հարված է հասցվել նրան։