17:00 , 3 նոյեմբեր, 2015
Wnews.am-ը գրում է.
Վառ շրթներկն ասես փոքրիկ սեւ զգեստ լինի. այն ունիվերսալ է և միշտ նորաձեւ է։ Այսօր այն փայլում է շուրթերին, ուր էլ գնաք։ Աստիճանաբար կորում է այն մոտեցումը, որ հագեցած երանգի շրթներկը նախատեսված է միայն երեկոյան դիմահարդարման համար։
Wnews.am-ը ներկայացնում է այս սեզոնին շրթներկի նորաձեւ գույները։
Մուգ կարմիր
Քանի որ այս աշնանը նորաձեւ է վամպ ոճը, կարող եք ձեռք բերել մուգ երանգի շրթներկ, սակայն հիշեք, որ հատապտղային, մուգ շագանակագույն երանգի շրթներկները աչքերի վառ դիմահարդարման հետ նախընտրելի չեն։ Բավական է միայն աչքի վերին հատվածն ընդգծել մատիտով, մաքսիմում բարակ սլաքներ անել եւ վերջ։
Կարմիր
Եթե դեռ չեք գտել կարմիրի ձեր երանգը, ապա վաղուց արդեն ժամանակն է, քանի որ այն երբեք նորաձեւությունից դուրս չի գա եւ միշտ ձեր դիմահարդարման պարագաներում իր տեղը կզբաղեցնի։Դիտա ֆոն Թիզը, Գվեն Ստեֆանին, Քրիստինա Ագիլերան եւ Ռենատա Լիտվինովան արդեն վաղուց այդ գույնն իրենց այցեքարտն են դարձրել։ Եթե կարմիր շրթներկ եք քսում, ապա կարելի է ընդգծել միայն հոնքերը կամ բարակ սլաքներ անել աչքերին։ Այս սեզոնին ակտուալ է անփայլ շրթներկը։ Կարմիր շրթներկի եւս մեկ առավելությունն այն է, որ ատամներն էլ ավելի սպիտակ են երեւում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ