16:26 , 3 նոյեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Դորթմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Բունդեսլիգայի 11-րդ տուրի «Վերդերի» դեմ խաղից հետո գովեստի խոսքեր է ասել իր թիմի ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին, հաղորդում է Armfootball.com-ը` հղում անելով Kicker-ին:
«Հենրիխը շատ ուժեղ է թե’ թիմային, թե’ անհատական խաղում: Նա գերազանց դրիբլինգ և լավ արդյունավետություն ունի: Այս մրցաշրջանում նա կարող է գերազանցել «Բորուսիայում» գրանցած իր արդյունքները: Բացի այդ, պետք է առանձնացնել նաև Մխիթարյանի թիմային խաղը. նա միշտ մասնակցում է գնդակի համար պայքարին»,- ասել է Տուխելը: