Ադելի Hello-ն առցանց վաճառքի ռեկորդ է սահմանել


15:18 , 3 նոյեմբեր, 2015

adele-34_-pic4_zoom-1500x1500-99808Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադելի նոր՝ Hello երգը դարձել է ժամանակակից երաժշտության մեջ առաջին ստեղծագործությունը, որը մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել է ավելի քան 1 միլիոն օրինակով։ Այս մասին են վկայում Nielsen Music-ի տվյալները։

Երգչուհու նոր ալբոմի առաջին երգը առցանց վաճառվել է 1.11 միլիոն անգամ։ Նախորդ ռեկորդակիրը՝ ռեփեր Ֆլոու Ռայդի Right Round երգը, վաճառվել է 636 հազար անգամ։ Ադելի երրորդ ալբոմը, որը ստացել է «25» անվանումը, կթողարկվի նոյեմբերի 20-ին։