14:33 , 11 դեկտեմբեր, 2012
Երեկ երեկոյան «Արմենիա» հեռուստաընկերության եթերով դիտեցի «Կենդանի մատյան» հաղորդումը, որի շրջանակում հեռուստատաղավար էին հրավիրվել նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մեծ ոգևորությամբ սկսեցի դիտել այդ հաղորդումը, սակայն առաջին հարցից հետո ահավոր սկսեցի բարկանալ... Քանի որ հաղորդավարի կողմից տրված այն հարցին, թե արդյոք ինչը նպաստեց վերջին մի քանի տարում մեր հավաքականի հաջող ելույթներին` նախ Վարդան Մինասյանը ամեն ինչ թողեց և սկսեց խոսել 2001-2002 թվականների կարևորության մասին, այսինքն դրանով քողարկված կերպով սկսեց գովերգել Նեմեց Ռուբոյին և ոչ մի բառ անգամ չասաց իր մեծ ուսուցչի` երջանկահիշատակ Յան Պորտերֆիլդի մասին, ում օրոք Հայաստանի հավաքականը սկսեց ֆուտբոլ խաղալ, և առաջին անգամ մենք հասանք որոշակի արդյունքի և որ ամենակարևորը այդ ժամանակ անշնորհակալ Մինասյանը հանդիսանում էր Պորտերֆիլդի օգնականներից և սաներից մեկը, բայց այդպես էլ մի օր նա չնշեց հանճարեղ շոտլանդացու անունը: Այս խոսքերից բուն իմաստը կհասկանան ֆուտբոլց հասկացող մարդիկ, ովքեր հիշում են 2006-2007թթ, երբ այս մարդը սկիզբ դրեց մեր հավաքականի վերելքին: Ցավոք սրտի ներկայումս շատրեն են մոռացել այդ կարևորագույն հանգամանքը: Բա իհարկե, չէ որ մեծն բռնապետի (Նեմեց) կամոք է ամեն ինչ կատարվում, և որևէ մեկը իրավունք չունի հակառակվի մեր օրերի Կառաբաս-Բարաբասին: Թերևս դա է պատճառը, որ մեր կողմից շատ սիրելի Հենրիխ Մխիթարյանը նույնպես սարսափում է Նեմեցից, քանի որ հաղորդավարի կողմից ուղղված այն հարցին՝ արդյոք տարբերությունը մեծ է Հայաստանի և Ուկրաինայի առաջնությունների միջև, մարդը վերցրեց ու պատասխանեց. «Տարբերությունը շատ մեծ չէ, կարելի է ասել տարբերությունը միայն նրանում է, որ ուկրաինական թիմերի բյուջեն ավելի շատ է, պայմանները, կարող եմ ասել, ավելի լավն են: Հայաստանում արվում է ամեն ինչ, որպեսզի հասնեն այն մակարդակին, որը ոչ թե Ուկրաինայում է, այլ Եվրոպայում է: Եվ քայլ առ քայլ գնում ենք դրան». Հենրիխ Մխիթարյանի աբսուրդ հայտարարությունը, կարծում եմ, ինքնաբուխ կերպով չի եղել, քանի որ դժվար թե Հենոյի պես ֆուտբոլից հասկացող մարդը բարձր գնահատեր մեր ակումբային ֆուտբոլը, երբ աչք գցելով ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակին՝ նկատում ենք, որ Հայաստանը 53 երկրների շարքում զբաղեցնում է 51-րդ տեղը` http://www.championat.com/football/uefa/crank_2012.html: Մինչդեռ մենք խոսում ենք մեր հավաքականից, բայց ակումբային ֆուտբոլը շարունակում է իր անկումը, իսկ ինչպես գիտենք թուկշյլ առաջնություն ունեցող երկիրը չի կարող ուժեղ և երկարատև կայուն ֆուտբոլ ցուցադրող հավաքական ունենալ: Չէ որ բացառությամբ Հենոյի մեր հավաքականի ֆուտբոլիստների որակյալ մասը սփյուռքից են: Այսքանից հետո փորձել վերականգնել Նեմեցի վարկանիշը «Արմենիայի» կողմից կազմակերպված հաղորդման շրջանակում` դա ոչ միայն պատիվ չի բերում Հենոյին ու Մինասյանին, այլև մեր ողջ ժողովրդին...