Մի անհանգստացեք Գվարդիոլայի՝ «Բավարիա»-ի հետ նոր պայմանագրի համար. Լամ


13:32 , 3 նոյեմբեր, 2015

ba9ffedd4e73426b9158c9f702df8a83Մյունխենի «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը լրագրողներին կոչ է արել չլարել մթնոլորտը Խոսեպ Գվարդիոլայի՝ մյունխենյան ակումբի հետ նոր պայմանագրի հարցի շուրջ:

«Մենք չենք կարող ամեն օր հայտարարել, որ «Բավարիա»-ի ֆուտբոլիստները ցանկանում են շարունակել աշխատել Գվարդիոլայի հետ: Խոսեպը գիտի այդ մասին:

Պետք է ջանասիրաբար մարզվենք: Իսկ Գվարդիոլայի նոր պայմանագրի համար մի անհանգստացեք»,- Goal-ը մեջբերում է Լամի խոսքերը: