13:00 , 3 նոյեմբեր, 2015
Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի ողբերգական վթարից անմիջապես հետո երթուղին իրականացնող «Քինգ Դելյուքս» ՍՊԸ-ի սեփականատեր, «Պալաչ» մականվամբ Արթուր Հարությունյանը մեկնել է Մոսկվա:
Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտ Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարից տուժածների հարազատները վաղ առավոտից այցելում են «Ռոսիա» կինոթատրոնի մոտակայքում գտնվող «Քինգ Դելյուքս» ՍՊԸ-ի գրասենյակ, որտեղ վերջիններին վթարի վերաբերյալ որեւէ տեղեկություն չեն կարողանում հաղորդել՝ վստահեցնելով, որ իրենք էլ են տեղեկություններ ստանում ռուսական լրատվամիջոցներից:
«Քինգ Դելյուքս» ընկերությունից հրաժարվում են որեւէ մեկնաբանություն տալ՝ պնդելով միայն, որ իրենց ավտոբուսները նոր են: