2016 թվականի բյուջեի նախագծով նախագահի աշխատակազմի ծախսերը կրճատվել են կես տոկոսով. Վիգեն Սարգսյան


12:26 , 3 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

ԱԺ պետաիրավական և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանաձնաժողովում  համատեղ քննարկավում է «ՀՀ 2016 թվականի բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ոլորտային քննարկման ժամանակ հայտնեց, որ ՀՀ 2016 թվականի բյուջեի նախագծով նախագահի աշխատակազմի բոլոր ծրագրերի գծով ծախսերի համար նախատեսվել է  չորս միլիարդ 558 միլիոն 321 հազար դրամ՝ 2015 թվականին հատկացված շուրջ 4 միլիարդ 580 միլիոն դրամի դիմաց: «2016 քննարկվող նախագծով ներկայացված գումարը նվազել է 22 միլիոն 430 հազար դրամով, կամ կես տոկոսով»,-ասաց նա:

Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ Հանրային իրազեկման ապահովման ծրագրով, որը մտնում է ընդհանուր գումարի մեջ  հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի համար նախատեսված գումարը 2015 թվականի համեմատությամբ 2016 թվականին ավելացել է 17 միլիոն դրամով, կամ վեց տկոսով, որը հինականում կապված է ՊՈԱԿ-ի նոր մասնաշենք տեղափոխվելու հետ և դրա հետ կապված կոմունալ ծախսերի առաջացման հետ:

Նա նշեց, որ բյուջեի նախագծով հետբուհական և մասնագիտական կրթության գծով նպաստների տրամադրում և հետբուհական մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ ծրագրով ՀՀ  պետական կառավարման ակադեմիա ՊՈԱԿ-ին տրամադրվող գումարն ավելացել է 1 միլիոն 800 հազար դրամով կամ մեկ տոկոսով և ընդհանուր կազմում է 164 միլիոն 50 հազար դրամ: Նա ասաց, որ ավելացումը պայմանավորված է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ:

Վիգեն Սագրսյանն ասաց, որ 2016 թվականին նախատեսվում է իրականացնել ՀՀ օրնենքների նախագծերի 496 մասնագիտական փորձաքննություն, 219 լեզվաոճական փորձաքնություն, 210 միջազգային պայմանագրերի փորձաքննություն, նախտեսվել է ՀՀ նախագահի շուրջ հազար հրամանագրերի, 250 կարգադրությունների, 640 ուղերձների և ինչպես նաև ՀՀ նախագահի կողմից ստորագրվող 196 այլ փաստաթղթերի, նամակների նախապատրաստում: