12:06 , 3 նոյեմբեր, 2015
Yerkir.am-ը գրում է.
Տուլայի շրջանում 7 հայի մահվան պատճառ դարձած վթարի փաստով քրեական գործ է հարուցվել. հայտնում է Интерфакс-ը: Այդ մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ շրջանային վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Յարցևը:
Քրեական գործը հարուցվել է «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցի շահագործում, որը անզգուշությամբ հանգեցրել է 2 կամ ավելի անձանց մահվան» հոդվածով:
Հիշեցնենք, որ վիրավորվել է 47 քաղաքացի: