Վթարված ավտոբուսի ուղևորների թվում երեխա չի եղել. նոր մանրամասներ


11:26 , 3 նոյեմբեր, 2015

 Վթարված ավտոբուսի ուղևորների թվում երեխա չի եղել. նոր մանրամասներYerkir.am-ը գրում է.

Արդեն հայտնել ենք, որ ՌԴ Տուլայի շրջանի Ուզլովսկի շրջանի մոտ վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը:

Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները:

Интерфакс-ը հայտնում է, որ 59 ուղևորների թվում երեխա չի եղել:

Ներկայումս դիտարկվում է վթարի պատճառի  երկու վարկած` վարորդը քնել է ղեկին, կամ տրանսպորտային միջոցն անսարք է եղել: