Երևանի փոխոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը հեռացվել է պաշտոնից


10:30 , 3 նոյեմբեր, 2015

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից. նա ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ. այս մասին «Արմենպրես»-ին
հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հ ետ կապերի և լրատվության վարչությունից:

Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով նոր տեղակալ է նշանակվել ՀՀ ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ով 2012 թվականին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության կենտրոնականի բաժնի պետի պաշտոնը, իսկ 2013 թվականին` Գյումրիի բաժնի պետի պաշտոնը:

Ավելի վաղ` ոստիկանության  գնդապետ Արթուր Մեհրաբյանը  «ոստիկանության  ծառայողի էթիկայի կանոնները խախտելու, զսպվածություն չցուցաբերելու և ծառայության ընթացքում վայելուչ ու քաղաքակիրթ վարքագիծ չդրսևորելու» համար կարգապահական պատասխանատվության (նկատողություն) էր  ենթարկվել  Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անօրինական կազմակերպած ցույցը ցրելու ընթացքում ցուցարարներից մի կնոջ հայհոյելու համար: