«168 ժամ». Մարդիկ վատ են ապրելու, պաշտոնյաները՝ ավելի լավ


10:04 , 3 նոյեմբեր, 2015

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.

«2016 թվականը դժվար տարի Է լինելու։ Սա Էր այն հիսնական միտքը, որ Երեկ հնչում Էր խորհրդարանում մեկնարկած բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։ Հաջորդ տարին ավելի ծանր Է լինելու, քան այս՝ առանց այն Էլ՝ ոչ այնքան հեշտ 2015 թվականը, որովհետև... պաշտոնյաները դա հիմնավորելու տասնյակ հարյուրավոր փաստարկներ են ներկայացնում, մեկը մյուսից հիմնավոր, մեկը մյուսից  հուզական։

Բայց հասարակության համար բոլոր այդ փաստարկներն ու հիմնավորումները, ըստ Էության, ոչինչ են։ Հասարակությունը ցանկանում Է եթե ոչ՝ լավ, ապա՝ գոնե տանելի կյանք ունենալ, որը, ինչպես «խոստանում» Է հաջորդ տարվա բյուջեն, չի ունենալու։ Հասարակությունը կառավարության ու բյուջեի համար պատասխանատու պաշտոնյաների ասածներին լուրջ, գուցե անգամ ըմբռնումով կվերաբերվեր միայն այն դեպքում, եթե գոնե նվազագույն չափաբաժնի վստահություն ունենար իշխանության նկատմամբ։

Իսկ դրա համար անհրաժեշտ Է, որ ոչ միայն իշխանությունը ձևավորման ժամանակ գոնե լեգիտիմաթյան փոքր չափաբաժին ունենար, ինչը չունի, այլ՝ որպեսզի իշխանության ներկայացուցիչները հավասարապես կրեին ծանր սոցիալական իրավիճակի ազդեցությունը։ Ավելի պարզ ասած, եթե մարդիկ տեսնեն, որ պաշտոնյաների կյանքը ևս վատթարանում Է, քանի որ «մենք գտնվում  ենք անբարենպաստ արտաքին տնտեսական գործոնների ազդեցության տակ, և այլն», ապա գուցե և հասկանային, որ մի տարի Էլ կարելի Է փոքր-ինչ ավելի «սեղմված» ապրել։ Բայց մարդիկ տեսնում են, որ որքան ծանրանում Է երկրի տնտեսական վիճակը, այնքան ավելի ծանրանում են պետական պաշտոնյաներին սպասարկող ավտոմեքենաների կշիռն ու նրանց թիկնապահների պարանոցներին շողշողացող ոսկյա շղթաները։

Դրանք իրականում հասարակությանն այս իրավիճակին հասցրած ու դրանում պահող շղթաներն են՝ բառի փոխաբերական իմաստով, իհարկե։ Իսկ քանի դեռ հասարակություն-իշխանություն խզումը խորանում Է տնտեսական աճին ուղիղ համեմատական կարգով, հասարակությունը չի հավատալու ու չի վստահելու թեկուզ օբյեկտիվ հիմքերով համեստ բյուջե ներկայացնողներին»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։