09:20 , 3 նոյեմբեր, 2015
Ինչպես տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 03.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել:
Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը պատկանում է «Քինգ դե լյուքս» ընկերությանը, որի տնօրենը Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթւոր Հարությունյանն է (Պալաչ):
Ըստ նախնական տվյալների ժամը 08.00-ի դրությամբ կա 8 զոհ և 36 հոսպիտալացված, որոնցից 9-ի վիճակը ծանր է:
Ընդհանուր առմամբ Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսում եղել է 59 ուղևոր։ Վարորդը չի տուժել։
Օպերատիվ խումբը դիտարկում է երկու հիմնական վարկած. կամ վարորդը քնել է ղեկին, կամ վթարի պատճառ է դարձել տեխնիկական խոտանը։