07:48 , 3 նոյեմբեր, 2015
Ինչպես հաղորդում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը` նոյեմբերի 3-ին, Երևանի ժամանակով ժամը 03.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել:
Ըստ նախնական տվյալների հայտնում են 7 զոհի և 35 տուժածի մասին: Ավտոբուսում եղել է 59 ուղևոր։ Նրանց թվում երեխաներ չեն եղել։
Չճշտված վարկածներից մեկի համաձայն վարորդը քնել է ղեկին, ինչ արդյունքում ավտոբուսը կողաշրջվել է։ Բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են։
Բացվել է թեժ գիծ 8(4872)21-16-09 հեռախոսահամարով` հնարավոր տեղեկատվության տրամադրման համար։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


