Քանյե Ուեսթի նոր հավաքածուի շոկային գները (լուսանկարներ)


07:55 , 3 նոյեմբեր, 2015

Նյու Յորքի նորաձևության շաբաթը Քանյե Ուեսթի համար բավական բարեհաջող անցավ։ Դիզայներ–ռեփերը ներկայացրեց իր բրենդի հերթական հավաքածուն, որը վաճառքի է դուրս եկել միայն երեկ։ Հավաքածուն ստեղծվել է Adidas–ի հետ համատեղ, այդ իսկ պատճառով զարմանալի չէր, որ դրա շուրջ այդքան մեծ աժիոտաժ էր առաջացել։ Միակ բանը, որով Ուեսթը չգոհացրեց երկրպագուներին, հավաքածուի ապրանքների գներն էին։ Երկրպագուները, տեսնելով գնապիտակները, շոկի ենթարկվեցին։ 


Օրինակ՝ սա արժե $545 

Սա` $575


Այս սվիտերը` $1430



Իսկ այս մեկը` $2600






Չնայած այս գնային քաղաքականությանը՝ ողջ տեսականին սպառվեց վաճառքում հայտնվելուց հետո 24 ժամվա ընթացքում։