Քսուք՝ ցելյուլիտի դեմ


06:55 , 3 նոյեմբեր, 2015

Քսուք՝ ցելյուլիտի դեմ168.am–ը գրում է.

Եթե ծննդաբերությունից հետո մաշկի վրա տհաճ գծեր կամ ցելյուլիտ է հայտնվել, ապա պետք չէ վհատվել: Ձեզ ենք ներկայացնում մի հրաշալի քսուք, որը հեշտությամբ պայքարում է այս տեսակի խնդիրների դեմ:

Այս քսուքը շատ պարզ է և հեշտ է պատրաստվում տան պայմաններում:

Ձեզ անհրաժեշտ է

Պատրաստման եղանակը

Ամեն ինչ պարզ է: Միջին չափի մաքուր տարա վերցրեք: Լցրեք մանկական քսուքն այնքան, որ վերևի հատվածում մի փոքր տեղ մնա՝ մոտավորապես 1սմ-ի չափով: Այնուհետև ավելացնում եք մումիոն: Մի որոշ ժամանակ անց այն կլուծվի քսուքի մեջ, և քսուքը կմգանա: Ապա ավելացրեք յուղերը: Դարչինը սուր հոտ է հաղորդում քսուքին: Եթե սուր հոտեր չեք սիրում, դարչինի յուղից մի քանի կաթիլ ավելացրեք: Ամբողջը լավ խառնում եք, և քսուքը պատրաստ է:

Քսուքը քսում են լոգանքից հետո փափկած մաշկին, ապա խալաթ եք հագնում՝ չթողնելով, որ մարմինը սառչի: