Ավստրալիայում այլևս ասպետական տիտղոսներ չեն շնորհվի


05:40 , 3 նոյեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Ավստրալիան այլևս ասպետի և տիկնոջ տիտղոսներ չի շնորհի։  BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Մալքոմ Թերնբուլը:

Վարչապետի խոսքով` այդ տիտղոսները «տեղին չեն» ժամանակակից Ավստրալիայում: Նրա խոսքով` Բրիտանիայի Էլիզաբեթ թագուհին ընդունել է  դրանք չեղարկելու մասին կառավարության առաջարկությունը:

Երկրի նախկին վարչապետ Թոնի Էբոթը 2014-ին վերահաստատել էր ասպետության տիտղոս շնորհելու կանոնակարգը: