«Մակդոնալդս»-ի աշխատակիցները թմրանյութ են վաճառել


04:17 , 3 նոյեմբեր, 2015

Untitled-2Ֆրանսիայում՝ Լիոնից ոչ հեռու գտնվող «Մակդոնալդս»-ի ռեստորաններից մեկում թմրավաճառների խումբ են բացահայտել, տեղեկացնում է The Local-ը:

Խումբը բաղկացած է եղել 8 մարդուց: Մարիխուանա ձեռք բերել ցանկացող գնորդը հաղորդագրություն է ուղարկել նշված հեռախոսահամարին, որից հետո գնորդին է մոտեցել առաքման ավտոմեքենան և հանձնել նրան փաթեթը:

Ռեստորանի աշխատակիցները հայտնել են, որ թմրադեղերի վաճառքը սկսվել է այն բանից հետո, երբ փոխվել է ռեստորանի տերը: Կարգապահությունը կտրուկ ընկել է, աշխատակազմը սկսել է չարաշահել ալկոհոլը և թմրանյութը, բանը հասել է նրան, որ աշխատողներից մի քանիսը դադարել են լվանալ ձեռքերը սնունդ պատրաստելիս, և ծխել են հենց աշխատանքի ժամանակ:

Թմրավաճառներին հեռացրել են աշխատավայրից մարիխուանա ծխելու և տարածքը աշխատանքային ժամից դուրս անօրինականորեն զբաղեցնելու համար: