8 սննդամթերք, որոնք կանխում են քաղցկեղի առաջացումը


03:44 , 3 նոյեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Ժամանակակից մարդը հաճախ բախվում է առողջական տարբեր խնդիրների, ինչպես նաև լուրջ հիվանդությունների, որոնցից են ճարպակալումը կամ քաղցկեղի տարբեր տեսակները:

Ինչպես գրում է Healthmindbodies.com-ը` նման բարդ բուժում պահանջող հիվանդությունների դեպքում առավել առաջնահերթ է մտածել դրանց առաջացումը կանխելու մասին, ինչի առաջին նախապայմանը առողջ սնունդն ու ճիշտ սննդակարգն է: Աղբյուրը ներկայացնում է այն սննդամթերքները, որոնք, ինչպես բազմիցս ապացուցվել է, կանխում են քաղցկեղի առաջացումը և որոշ դեպքերում` օգնում բուժմանը:

1. Ծաղկակաղամբ: Այն պարունակում է սուլֆորաֆան կոչվող նյութը, որը կիրառվում է քաղցկեղի բուժման մեջ:

2. Գազար: Այն հատկապես օգտակար է շագանակագեղձի քաղցկեղի  դեմ պայքարում:

3. Ավոկադո: Թեև այս միրգը լայնորեն չի օգտագործվում ողջ աշխարհում, այն հարուստ է հակաօքսիդանտներով և խորհուրդ է տվում կիրառել քաղցկեղի դեմ պայքարող հիվանդներին: Այն հզոր կանխարգելիչ միջոց է:

4. Բրոկկոլի: Այս բանջարեղենը բնական միջոց է հանդիսանում հաստաղու  և միզապարկի քաղցկեղի բուժման համար:

5. Լոլիկ: Եփած լոլիկը օրգանիզմին օգնում է լիկոպին արտադրել, որը հատուկ քիմիական բաղադրության շնորհիվ նպաստում է քաղցկեղի դեմ պայքարին:

6. Ընկույզ: Այն հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որի շնորհիվ պայքարում է կրծքի քաղցկեղի, սրտի հիվանդությունների դեմ, կանխում դրանց առաջացումն ու նվազեցնում խոլեստերինի պարունակությունն արյան մեջ:

7. Սխտոր: Այս համեմունքը բազմաթիվ բուժական և հակաբորբոքային հատկություններ ունի, որոնց թվում է նաև քաղցկեղի կանխումը: Այն կիրառվում է նաև որոշ տեսակի քաղցկեղի բուժման մեջ:

8. Կոճապղպեղ: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն ավելի մեծ արդյունավետություն ունի քաղցկեղային բջիջները քայքայելու գործում, քան դեղամիջոցները: