02:49 , 3 նոյեմբեր, 2015
Shamshyan.com–ը գրում է.
Այսօր` նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի բնակիչ, 32-ամյա Վարուժան Խուրշուդյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի 34 NV 801 համարանիշի ավտոմենքենայով Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում, որտեղից նրան դուրս են բերել Ջերմուկի հրշեջ-փրկարարները, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վայքի հիվանդանոց, որտեղից էլ` Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով վարորդի ձախ ոտքի ստորին վերջույթը կտրվել էր և նրան ավտոմեքենայից դուրս բերելուց հետո փրկարարները նրա անդմահատված ոստքը նույնպես դուրս են բերել մեքենայից և հանձնել ոստիկանության Ջերուկի բաժնի ծառայողներին, ովքեր էլ այն տեղափոխել են հիվանդանոց:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի





