01:58 , 3 նոյեմբեր, 2015
Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր Երևանում հայտնաբերվել է «Ոսկու շուկա»-ի աշխատակից Նելլի Հարությունյանը, որն անհետացել էր այս տարվա օգոստոսին:
Մեր տեղեկություններով՝ Նելլի Հարությունյանը հրաժարվում է որևէ բացատրություն տալ ոստիկաններին՝ նշելով որ անձնական պատճառներով է «անհետացել»:
Այս պահի դրությամբ ոստիկանները գրեթե բացառում են, որ Նելլի Հարությունյանը կարող էր լքել Հայաստանի սահմանը՝ չբացառելով, որ նա կարող էր «թաքնվել» Արցախում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին հաղորդում է ստացվել, որ Նելլի Հարությունյանը նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, դուրս է եկել Երևան քաղաքի Խորենացի 24 հասցեում գործող «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊ ընկերության ոսկու տոնավաճառից, որից հետո նրանից որևէ տեղեկություն չկա: