Ուսուցիչը դաժան ծեծի է ենթարկում աշակերտներին Ղազախստանի կրոնական դպրոցներից մեկում (տեսանյութ 18+)


01:17 , 3 նոյեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Daily Mail-ը տեսանյութ է հրապարակել, որում պատկերվում է սաների դաժան ծեծը Ղազախստանի Իսլամական կրոնական դպրոցում:

Ինչպես երևում է` ուսուցիչը փայտե հաստ փայտով դաժանաբար ծեծի է ենթարկում երիտասարդ տղաներին: Երբ աշակերտներից մեկը փորձում է դուրս փախչել սենյակից, ուսուցիչը  ավելի է խստացնում փայտով հարվածները:

Ապա ուսուցիչն անցնում է մեկ այլ աշակերտի, որին նույնպես դաժան հարվածներ են բաժին հասնում: