Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. կա երկու զոհ և չորս վիրավոր


23:22 , 2 նոյեմբեր, 2015

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` նոյեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Ծակքար-Թազա գյուղ ավտոճանապարհին բախվել են Ծակքար գյուղի բնակիչ, 16-ամյա Կարեն Դավթայնի վարած Hyundai մակնիշի 15 ԼՕ 371 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակիչ, 26-ամյա Գևորգ Գևորգյանի վարած ВАЗ 21 124 մակնիշի 34 ՕR 724 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի վարորդ Կ. Դավթյանը , նրա ուղևոր` համագյուղացի 17-ամյա Արամ Գրիգորյանը տեղում մահացել են, իսկ նրա ուղևոր, համագյուղացի 17-ամյա Գագիկ Մանուկյանը, ВАЗ 21124-ի վարորդ Գ. Գևորգյանն ու նրա ուղևոր, Ծովասար գյուղի բնակիչ, 25-ամյա Անդոկ Մխիթարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի և հրամանատարի տեղակալ Կարեն Մատինյանի գլխավորոթյամբ:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել քննչները` մարզի քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը: Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչ Վիգեն Մարտոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ`ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Քննիչ Վ. Մարտոյանի հանձնարարությամբ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք: