19:50 , 2 նոյեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Կոնստանտինն ու Յանան ամուսնալուծվել են 2013 թ., բայց կինն առայսօր չի ներել իր նախկին ամուսնուն, որը դավաճանել էր նրան Վերա Բրեժնեւայի հետ, հայտնում է dp.ru-ն։
Իմանալով հարսանիքի մասին՝ Յանան հայտարարել է, որ դեմ է, որ իր իր երեխաների եւ Վերայի շփմանը։ Բայց Յանան մտադիր չէ արգելել Մելաձեին հանդիպել երեխաների հետ, քանի որ նրան լավ հայր է համարում։
«Ալիսան, Լիան ու Վալերան այդ ամենն ընկալում են որպես անխուսափելի երեւույթ. մայրիկը նոր ամուսին ունի, իսկ հայրն էլ՝ նոր կին։ Բայց նրանք արդեն սկսել են վերլուծել, ինչ -որ բաներ նկատել ու հասկանալ, թե նա ինչ տեսակի մարդ է։ Եվ այս առումով նրանց արդեն ոչինչ պետք չէ բացատրել»,- ասել է Մելաձեի նախկին կինը։