19:44 , 2 նոյեմբեր, 2015
Ինքնուրույն ուտել։ Իհարկե, Ձեր օգնությամբ երեխան ուտում է ավելի մաքուր, և շատ ծնողներ իրենք են կերակրում երեխաներին հենց այս պատճառով: Սակայն փոքրիկի համար գդալ բռնելը, դրանից օգտվելն այնքան էլ բարդ գործընթաց չէ: Սա ոչ միայն զարգացնում է փոքրիկի ֆիզիկական կարողությունը, այլև թույլ է տալիս իրեն ինքնավստահ զգալ: Եթե երեխան այնքան էլ մաքուր չի ուտում, պարզապես կարելի է մանկական գոգնոց կապել: Եվ փոքրիկն իրեն հերոս կզգա:
Օգնել Ձեզ։ Մենք հաճախ ենք լսում՝ «Դի՛ր, կթափվի», «կկոտրվի» և նմանատիպ այլ արտահայտություններ: Ծնողների հիվանդագին ուշադրությունը մի քանի տարի անց մեծ խնդիրների պատճառ է դառնում, որի արդյունքում երեխան ինքնուրույն ոչինչ անել չի կարողանում: Փոքրիկին անհրաժեշտ է իրեն կարևոր զգալ, և առավել կարևոր է լսել մոր գովասանքները: Փորձեք միշտ երեխային կանչել Ձեզ օգնության և հաճախ կրկնեք, որ առանց նրա գործն առաջ չէր գնա:
Նկարել ջրաներկով։ Ցավոք, քչերն են թույլ տալիս փոքրիկին արտահայտել իրենց հույզերն ու երևակայությունը նկարելու միջոցով: Եթե անգամ փոքրիկը նկարի սեփական հագուստի վրա, ապա պետք չէ արգելել նրան օգտվել ներկերից՝ բացառությամբ քիմիական բաղադրությամբ ներկերի: Նկարչությունը զգացմունքներն արտահայտելու ամենավառ դրսևորումն է:
Հանել հագուստը։ Շատ հաճախ երեխաները մեկը մյուսի ետևից հանում են իրենց հագուստը: Ծնողները, անխոս, անհանգստանում են, որ նրանք կմրսեն: Այստեղ կոպիտ սխալ է բռնանալ նրանց ցանկությանը: Մի պահ մտածեք՝ գուցե փոքրիկը շոգում է: Իսկ գուցե հավատանք հանրահայտ Նիկիտինի խոսքերին. նա ասում էր, որ պետք չէ բթացնել երեխայի մարմինն ավելորդ հագուստով:
Ճչալ, բղավել և թռչկոտել տանը։ Այս ակտիվ եղանակով երեխաներն արտահայտում են իրենց զգացմունքները: Երեխայի համար սա խաղի միջոց է, որով նա արտաբերում է իր էներգիան: Պետք է պարզապես երեխային բացատրել, որ նույն կերպ իրեն չի կարող դրսևորել հասարակական վայրերում: Իսկ տանը թույլ տվեք, որ երեխան իրեն պահի այնպիսին, ինչպիսին կա: