19:09 , 2 նոյեմբեր, 2015
Elq.am-ը գրում է.
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ–ն տարածել է միավորման խորհրդի նախագահ Ամո Շարոյանի հայտարարությունը սահմանադրական փոփոխությունների մասին։ Հայտարարությունում ասվում է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացին 2015թ. դեկտեմբերի 6-ին պետք է վերջնական պատասխան տա Սահմանադրական փոփոխությունների տեքստին: Վստահաբար կարող եմ ասել, որ ոչ ոք մեր դուռը չէր թակել, որ անպայման պետք է փոխենք սահմանադրությունը: Այլ մեր ընտրած դեմոկրատական ուղուց չշեղվելով, ելնելով ժողովրդավարական սկզբունքից, մենք գտնում ենք, որ պայմաններն այնպիսին են, որ Սահմանադրությունը փոփոխությունների կարիք ունի, դա է պահանջում իրականությունը: Պատասխան տալուց բացի, պետք է կողմ կամ դեմ քվեարկելուց առաջ մեր հասարակությունն իրազեկված լինի:
Հասարակությանը պետք է ներկայացվի բազմակողմանի և լիարժեք տեղեկատվություն: Ապահովվեն պայմաններ սահմանադրության փոփոխությունների անաչառ, ազատ կամքի արտահայտման համար: Հստակ պարզաբանվեն, թե ինչ փոփոխություններ են կատարվում, ինչպես կանդրադառնան մեր կյանքի վրա, ինչպիսի լուծումներ կկատարվեն: Սահմանադրական փոփոխություններն առաջընթաց է իր մեջ պարունակում: Եվս մեկ քայլ առաջ է, որպեսզի ժողովրդավարությունը մեր երկրում հաստատուն հիմքերի վրա պահե ք` հուսալիորեն պաշտպանելով մարդու իրավունքները: Այն միջազգային առումով բնութագրում է որպես ժողովրդավարությանը համապատասխանող: Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելով` կյանքում կապահովվի հավասարակշռությունն իշխանության բարձրագույն մարմինների միջև: Այն կնպաստի կոլեգիալ կառավարմանը, իսկ կառավարության քաղաքական պատասխանատվությունը խորհրդարանի առջև կբարձրացնի խորհրդարանի դերը որպես օրենսդիր, ինչպես նաև վերահսկողություն ունեցող մարմնի: Այն միային կապահովի ժողովրդավարության էլ ավելի զարգացումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ