18:16 , 2 նոյեմբեր, 2015
Newmag.am-ը գրում է.
Հոկտեմբերի 19-ին Կանադայի Լիբերալ կուսակցության լիդեր, 43-ամյա Ջասթին Տրյուդոն հաղթեց խորհրդարանական ընտրություններում ու դարձավ երկրի վարչապետը: Տրյուդոյի հաղթանակը անսովոր էր շատ առումներով: Նա ամենաերիտասարդ վարչապետներից է ու նախկին վարչապետի որդին է: Տրյուդոյի լիբերալ ծրագիրը համեմատում են Բարաք Օբամայի բարեփոխումների հետ: Իսկ առաջինն, ինչ արեց նա, Օբամային զանգելն ու հայտնելն էր, որ Սիրիայից ու Իրաքից հետ է կանչում կանադացի օդաչուներին:
Ջասթին Տրյուդոյի հաղթանակն ընտրություններում կանխատեսել էր Ռիչարդ Նիքսոնը: Ջասթին Տրյուդոն ծնվել է 1971 թվականին Պիեր Էլիոթ Տրյուդոյի ընտանիքում: Երբ Պիեր Էլիոթը պատրաստվում էր առաջադրվել երկրորդ անգամ, նա արդեն «Ժամանակակից Կանադայի հայրն էր» և երկրի կարևոր քաղաքական գործիչներից մեկը: Երբ Պիեր Տրյուդոյի որդին ընդամենը չորս ամսական էր, ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը Օտտավայում ընդունելության ժամանակ փոքրիկ Ջասթինի պատվին բաժակ բարձրացրեց ու նրան անվանեց «Կանադայի ապագա վարչապետ»: Պիերն ի պատասխան հույս հայտնեց, որ երեխայի մոտ կզարգանան կառավարության ղեկավար դառնալու համար անհրաժեշտ հատկություններ: Ոչ Նիքսոնը, ոչ էլ Պիեր Տրյուդոն չապրեցին մինչև Ջասթինի հաղթանակը:
Տրյուդոյի հաղթանակը ոչ ոք չէր սպասում, եթե չհաշվենք Նիքսոնին, իհարկե: Մինչև ընտրությունները, Լիբերալ կուսակցությունը Կանադայի խորհրդարանում միայն երրորդ տեղում էր, և դա այն դեպքում, երբ 20-րդ դարում կանադացի լիբերալները 70-ամյա կառավարման պատմություն ունեն: 2015-ի ամռանը հարցումները ցույց էին տալիս, որ Լիբերալ կուսակցությանը ձայն տվողները կազմում են 30 տոկոսից ոչ ավելի, իսկ դա կարող էր չբավականացնել ոչ միայն կառավարության ձևավորման, այլ նաև հաղթանակի համար: Ջասթին Տրյուդոյին քննադատում էին երիտասարդության ու անփորձության համար, նա ընդամենը 43 տարեկան է: Լիբերալ կուսակցությունը սկսել է ղեկավարել ընդամենը երկու տարի առաջ և երբեք չէր մասնակցել որևէ լուրջ ընտրության: Արդյունքում, Տրյուդոյի վստահ հրապարակային ելույթներն ու նախընտրական խոստումները լիբերալներին բերեցին անհավանական հաջողություն, կուսակցությունը Խորհդարանում ստացավ 184 տեղ (54 տոկոս), գրեթե երկու անգամ ավելի շատ, քան պահպանողականներին հետևողները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ