Գիտնականները հայտարարել են հեպատիտ C-ի դեմ գերարագ դեղամիջոց ստեղծելու մասին


16:46 , 2 նոյեմբեր, 2015

952305553Hepatology պարբերականի փոխանցմամբ՝ չինացի ու ամերիկացի գիտնականները ստեղծել են դեղամիջոց, որը հնարավորություն է տալիս լյարդից և մարդու մարմնի այլ օրգաններից ընդամենը երեք շաբաթվա ընթացքում հեռացնել հեպատիտ C-ի վիրուսի բոլոր հետքերը։

Գիտնականները հայտնել են, որ դեղամիջոցի բաղադրիչներից յուրաքանչյուրը լյարդի խոցված բջիջներում հարձակվում է վիրուսային մասնիկների վրա՝ հեպատիտի վիրուսին խանգարելով պատճենել իրեն։ Գիտնականներն ընդգծել են, որ այդ ամենի ժամանակ վնասաբեր երևույթները կամ իսպառ բացակայել են, կամ եղել են նվազագույնը։