16:39 , 2 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Քաղաքական գործընթացներն այսօր այնպիսի զարգացում են ապրում, որ մեր երկիրը, նաև հայ ժողովուրդը, պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման. ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին, թե սահմանադրական փոփոխությունների հարցում ինչպես է նախարարի դիրքորոշումը, պատասխանեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Հիմա մենք ընտրել ենք այն ճանապարհը, որ տեղի են ունենալու սահմանադրական փոփոխություններ և այդ շրջանում մենք այսօր պատասխանատվություն եք կրում պաշտպանական համակարգի փոփոխությունների համար»,– ասաց նա:
«Նոր փոփոխություններով Զինված ուժերի կառավարման, հրամանատարական համակարգն անկախ անձերի ու քաղաքական վերադասավորումներից երաշխավորելու է մեզանից յուրաքանչյուրի, հայ ժողովրդի և մեր երկրի պաշտպանողականության մակարդակը»,-ավելացրեց նախարարը:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ սահմանադրական այս փոփոխություններով պաշտպանության կազմակերպումը հստակ է լինելու շարքային քաղաքացու, զինվորականի, ղեկավարի, հրամանատարի համար:
«Դա նշանակում է, որ բոլոր ընթացակարգերը, նկատի ունեմ իրադրության գնահատումից մինչև համապատասխան որոշումներ ընդունելը Զինված ուժերի կիրառման համար ապահովելու են համապատասխան հրամանատարական ուղղահայացով, այսինքն՝ որևիցե այլ տեսակետներ չի լինելու: Այդ առումով մենք հիմա ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ համակարգը ձևավորվի և Սահմանդրության մեջ երաշխավորված է և ընդունման դեպքում մենք կիրականացնենք այնպես ինչպես գրված է Սահմանադրության մեջ»,- ասաց նա: