21:39 , 2 նոյեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կենտրոնական Ասիայի երկրներ այցելելուց հետո կմեկնի Լոնդոն, հաղորդում է Reuters-ը:
«Լոնդոնում գտնվելիս նա հանդիպում կունենա Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Համնդի հետ` երկկողմ և միջազգային խնդիրներ քննարկելու նպատակով, այդ թվում` իրավիճակը Սիրիայում»,- հաղորդել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները: