16:06 , 2 նոյեմբեր, 2015Panorama.am-ը գրում է.
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունը հրապարակել է 6 էջանոց բուկլետ, որտեղ ներկայացնելու է գործող Սահմանադրության թերությունները և առաջարկվող Նախագծի առավելությունները: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար, Դաշնակցության շտաբի անդամ Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքով, հիմնական քարոզարշավը Դաշնակցությունը կսկսի նոյեմբերի 6-ից:
Վարդանյանը վերահաստատեց Դաշնակցության դիրքորոշումը կառավարման խորհրդարանական համակարգի վերաբերյալ ու ասաց, որ իրենք դեռ վաղուց համարվել են խորհրդարանական համակարգի ջատագով:
«Կառավարման խորհրդարանական համակարգը եղել է Դաշնակցության սկզբունքային մոտեցումը 90-ական թվականների սկզբից: Երբ Հայաստանի քաղաքական օրակարգում նոր-նոր սկսում էին քննարկել Սահմանադրություն ունենալու հարցը, մենք մշտապես կողմ ենք եղել խորհրդարանական կառավարման համակարգին: Դեռ 91 թվականից կատարվել են աշխատանքներ, ուսումնասիրություններ», -հավելեց խորհրդարանականը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ