16:00 , 2 նոյեմբեր, 2015
Aravot.am-ը գրում է.
Արցունքները սովորաբար առաջանում են վշտից, բայց հաճախ է պատահում, երբ ուրախության արցունքից եւս մեր աչքերը փայլփլում են: Պարզվում է, որ մեր օրգանիզմը լավ գիտի, թե երբ պետք է մենք արտասվենք, որպեսզի մեր հոգին եւ մարմինը թեթեւանա:
Բանն այն է, որ արցունքը պարունակում է նաեւ հոգեմետ տարրեր, որոնք նվազեցնում են լարվածությունը եւ տագնապի զգացումները: Բոլորն էլ նկատած կլինեն, որ արտասվելուց հետո յուրահատուկ թեթեւություն եւ հանգստություն ենք զգում, որը բնավ կապ չունի վշտի աստիճանից: Կանոնավոր արտադրվող արցունքը արտադրվում է աչքերը պաշտպանելու եւ խոնավ պահելու համար, որը հավասարաչափ տարածվում է, երբ թարթում ենք կոպերը:
Մարդն ունենում է հուզական արցունքներ, երբ խորը հույզ է ապրում, որն ավելի շատ սպիտակուց է պարունակում, քան ռեֆլեկտորային արցունքներ, որոնք առաջանում են աչքի մեջ գրգռիչ նյութ կամ ինչ-որ օտար մարմին ընկնելուց: Այսպիսի արցունքներ առաջանում են նաեւ հորանջելու եւ ծիծաղելու ժամանակ: Հոգեբանները նշում են, որ «լացկանությունը» էմոցիոնալ լինելու արդյունք է, կամ էլ ոմանք դժվարության ժամանակ ելքը գտնում են արցունքների միջոցով:
Sna-kantata.ru-ն նշում է, որ երբեք չի կարելի բարձի վրա լացել, քանի որ բացասական հույզերը փոխանցվում են բարձին, որը հետ է վերադառնում անքնության եւ մղձավանջների տեսքով: Բացի այդ, բարձի վրա լացելիս շնչուղիներում արգելափակվում է թթվածնի մատակարարումը, որի արդյունքը լինում են գլխացավը, կարմրած եւ ուռած աչքերը: Այտուցված աչքերը կարող եք հանգստացնել կանաչ թեյի թրջոցներով: Խորհուրդ են տալիս արտասվելիս նստած կամ կանգնած դիրք ընդունել` աչքերի եւ կոպերի այտուցվածությունից խուսափելու համար: