15:06 , 2 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ՀՀ 2016 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հարցրեց, թե Ստեփանավանի օդանավակայանի հնարավոր շահագործումը որ փուլում է:
«Ասացիք, որ միջազգային կառույցների հետ արդյունավետորեն աշխատում եք և ստանում եք տեխնիկա: Ես՝ որպես լոռեցի, ցանկանում եմ իմանալ, թե Ստեփանավանի օդանավակայանի հնարավոր շահագործումը որ փուլում է, տեսանելի ապագայում շահագործում տեսնո՞ւմ եք, թե ոչ»,-հարցեց նա:
Նախարար Երիցյանը նշեց, որ Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2016-ին և արդեն իսկ ռուս գործընկների հետ պայմանավորել են, ստանալ ծանր ուղղաթիռներ: «Մենք պայմանավորվել ենք, որ հերթապահություն ենք անելու ուղղաթիռները այստեղից ծառայություն կիրականցնեն»,-ասաց նա:
Նախարարը հավելեց, որ նաև թեթև ուղղաթիռներ են ունենալու, որը ստանալու են ռուս, շվեյցարացի և ֆրանսիացի գործընկներից և արդյունքում կունենան նորմալ օդանավակայն: