Աշխարհի ամենաարագ 10 երևույթները


17:00 , 2 նոյեմբեր, 2015

 10  Ամենաարագ մեքենան

via gearheads.org

Ոչ պաշտոնապես աշխարհի ամենաարագ մեքենան «Hennessey Venom GT»-ն է, որը 2014թ․-ին 435կմ/ժ արագություն գրանցեց։ Դրանով այն գերազանցեց դրանից առաջ ամենամեծ արագությունը բացած «Bugatti Veyron Supersport»-ին և այժմ համարվում է աշխարհի ամենաարագ մեքենան։ Ինչևէ, այս թիվը չի գրանցվել Գինեսի աշխարհի ռեկորդների գրքում, որովհետև անհրաժեշտ է, որ այն երկու ուղղությամբ ընթանար, ինչը մեքենային չի հաջողվել անել։
Դե իսկ պաշտոնապես աշխարհի ամենաարագ մեքենան «Bugatti Veyron SuperSport»-ն է համարվում, որը 0-60 արագություն է զարգացնում ընդամենը 2.4 վայրկայնում։

 9  Աշխարհի ամենաարագ ոչ արտադրական մեքենան

via duddha.me

«Thrust SSC»-ը, որն այլ կերպ հայտնի է որպես «Thrust Supersonic», երբևէ արտադրված ամենաարագ մեքենան է, որը նախատեսված չէ մասսայական արտադրության համար։ Այն բրիտանական արտադրության ռեակտիվ շարժիչով մեքենա է։ Այն առաջին մեքենան է, որը գերազանցել է ձայնի արագությունը. 1997թ-ին թագավորական ռազմաօդային ուժերի օդաչու Էնդի Գրեյնի կողմից Նևադայի Սև քարի անապատում 341մ/վայրկյան արագություն բացեց։ Մեքենան հագեցած է երկու «RR Space Turbo» շարժիչներով, որոնք 1110 ձիաուժ հզորություն ունեն, ինչի արդյունքում վայրկյանում այն 18 լիտր գազ է սպառում։ Մեքենան 16.5 մետր երկարություն ունի, 3.7 լայնություն և 10.5 տոննա կշիռ։

 8  Աշխարհի ամենաարագ մարդը

via mlive.com

Սպրինտ վազքի աշխարհի ութակի չեմպիոն 29-ամյա Ուսեյն Բոլթը համարվում է աշխարհի ամենաարագ մարդը, ով ապրում է այսօր։ Նա առաջին մարդն է, ով 100մ և 200մ վազքի աշխարհի ռեկորդակիրն է, նաև առաջին մարդն է, ով Օլիմպիական 6 ոսկե մեդալներ է հաղթել սպրինտ վազքում։ Նա հանդիսանում է բոլոր ժամանակների ամենաբարձր վարձատրվող թեթև ատլետիկայի վազորդը։

 7  Աշխարհի ամենաարագ համակարգիչը

via popsci.com

Աշխարհի ամենաարագ համակարգիչը կոչվում է «Tianhe-2,» և այն արտադրվել է Չինաստանում։ Այս համակարգիչը կարող է վայրկյանում լողացող կետի 33.86 կվադրիլիոն գործողություն կատարել։ Սա 4000 անգամ հզոր է «Apple»-ի արտադրության ամենահզոր «Mac» համակարգչից։ Այն գտնվում է Չինաստանի պաշտպանության տեխնոլոգիաների ազգային համալսարանում։ Համակարգիչն աշխատում է «Linux» համակարգով, որը ստեղծվել է հատուկ այս հաստատության կողմից և մոտավորապես 390 միլիոն դոլար արժե։

 6  Ամենաարագ շտապօգնությունը

via independent.co.uk

Աշխարհի ամենաարագ շտապօգնությունը «Lotus Evora»-ն է, որը ներկայացվել է «Gitex in Dubai»-ի Աշխարհի առևտրի կենտրոնում։ Շտապօգնության այս մեքենան իր տեսակի մեջ եզակի է և ստեղծվել է 150.000 դոլար արժողության մեքենայից։ Այն կարող է վայրկյանում 83 մետր արագություն բացել։ Մեքենայի թերևս միակ թերությունն այն է, որ այն միայն երկու տեղ ունի, սակայն կյանքի ու մահվան հարցում ամեն վայրկյանն ավելի կարևւոր է։ Շտապօգնության մեքենան հագեցած է կառավարման տուփով, ազդանշանային սարքով, լույսերով ու համակարգչով, որը հնարավորություն է տալիս բժիշկներին հիվանդի մասին տեղեկատվությունն ուղարկել հիվանդանոց, մինչև նրանք տեղ կհասնեն։

 5  Աշխարհի ամենաարագ ռեփերը

NoClue-ն, ում իսկական անունը Ռիքի Ռաֆաել Բրիաուն է, ամերիկացի ռեփեր է Կալիֆորնիայից։ 2005թ.-ին նրան հաջողվեց 723 վանկ արտասանել 51.2 վայրկանում, ինչը վայրկյանում հաշվարկվում է 14.1 վանկ։ Ահա կարճ տեսանյութ, որտեղ կարող եք լսել NoClue-ին ռեփ կարդալիս։

 4  Աշխարհի ամենաարագ ջրային եզրագնացը

Բրազիլիայում է գտնվում «Ինսանոն» աշխարհի ամենաարագ ջրային եզրագնացը։ Այն 41 բարձրություն ունի, և վերևից ներքև իջնելն ընդամենը 5 վայրկյան է տևում՝ 104 կմ/ժ արագությամբ։

 3   Աշխարհի ամենաարագ ինքնաթիռը

via historyinorbit.com

Ամենաարագ ինքնաթիռը «SR-71 Blackbird»-ն է։ Չնայած այն կես դարից ավելի հնություն ունի, այն դեռևս համարվում է աշխարհի ամենաարագ ինքնաթիռը։ Դրա արագությանը դեռ չի գերազանցել ոչ մի այլ ինքնաթիռ։ Այն զինված է օդային-ռեակտիվ շարժիչով ու կարողանում է զարգացնել 3.529.6 կմ/ժամ արագությունը: Ամերիկյան արտադրության այս ինքնաթիռը գործածությունից դուրս եկավ Ամերիկյան ռազմական օդուժից 1998թ.-ին և NASA-ից՝ 1999թ.-ին (ԱՄՆ օդատիեզերական ազգային գործակալություն)։

 2  Ամենաարագ «Ամերիկյան բլուրներ» ատրակցիոնը

Աշխարհի ամենաարագ «Ամերիկյան բլուրները» կոչվում են «Formula Rossa» և գտնվում են Աբու Դաբիի «Ferrari World» փակօթյա զբոսայգում։ Այս ատրակցիոնի արագությունը 67մ/ է հասնում՝ և ընդամենը 5 վայրկյանի ընթացքում։ Դրա մեծ արագության պատճառով այն նաև չափազանց երկար է՝ 2,2 կմ։ Այն այնքան արագ է, որ մարդիկ պետք է պաշտպանիչ ակնոցներ կրեն։

 1  Ամենաարագ կենդանին

via backyardchickens.com

Չնայած հեպարդը (վագրակատու) սև կետերով ծածկված մորթի ունի, դրան դժվար կարելի է նշմարել, երբ այն սլանում է 33.5 մ/վ արագությամբ։ Նրա արագությունը կարող է հասնել 99կմ/ժ-ի ընդամենը վազքի առաջին 3 վայրկյաններին, ինչն ավելի արագ է, քան շատ մեքենաներ։