15:00 , 2 նոյեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանի Վոլոգդա քաղաքի մզկիթի իմամ Նաիլ Մուստաֆինը չափազանց հակասական կարծիք է հայտնել համացանցում` սարկազմով խոսելով շաբաթ օրը Եգիպտոսում ընկած ռուսական օդանավի զոհերի մասին, հաղորդում է edaily.com-ը:
«Ինչպե՞ս էին նրանք Եգիպտոսում հայտնվել, երբ հրահանգվել է Ղրիմում հանգստանալ: Հիմա էլ փոխհատուցում կսկսեն պահաջել իրենց սաբոտաժի համար»,- գրել է Մուստաֆինը, այնուհետև բազմաթիվ բացասական կարծիքների ճնշման տակ ջնջել գրառումը:
Այնուամենայնիվ, հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ պահանջում են պատժել իմամին: