Գվարդիոլան հանդիպել է Կրուիֆի հետ


14:18 , 2 նոյեմբեր, 2015

pep_cruyffՄյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հանդիպել է «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրուիֆի հետ: Այդ մասին հայտնում է Marca-ն:

Գերմանական գրանդի գլխավոր մարզիչն այդ քայլը կատարել է ի նշան աջակցության հանրահայտ մասնագետին, ով տառապում է թոքերի քաղցկեղով:

Հիշեցնենք, որ ժամանակին Գվարդիոլան «Բարսելոնա»-ում խաղացել է Կրուիֆի գլխավորությամբ: