13:12 , 2 նոյեմբեր, 2015Panorama.am-ը գրում է.
Նախագահ Բակո Սահակյանը այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ դադարեցվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Բեգլարյանի պաշտոնավարումը` իր դիմումի համաձայն։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: