Չեխական օդանավը շարժիչի անսարքության պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Ամստերդամում


12:16 , 2 նոյեմբեր, 2015

Lurer.com-ը գրում է.

Czech Airlines ավիաընկերության Airbus А319 օդանավը աջ շարժիչի անսարքության պատճառով վերադարձել է Ամստերդամի օդանավակայան։ Հարկադիր վայրէջքը բարեհաջող է կայացել: Այս մասին հայտնում է AirLive կայքը-ը:

ՕԿ619 չվերթը ուղևորվում էր մայրաքաղաք Պրահա: Այս պահին, թռիչքուղին, որտեղ վթարային վայրէջք էր կատարել օդանավը, փակ է: