Այսօրվանից արագաչափերի թիվը կավելանա


11:52 , 2 նոյեմբեր, 2015

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2015 թվականի նոյեմբերի 2-ից գործարկվելու է Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհի 25.5 կմ-ին տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 90 կմ/ժ է,

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: