«Բախտաբեր» հեռուստասերիալի ստեղծագործական անձնակազմը նոր հեռուստասերիալ է պատրաստում: Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեց հեռուստասերիալի պրոդյուսեր Էդգար Ավագյանը:
Մեր այն հարցին, թե արդյոք խոստացվածին համաձայն չի՞ նկարահանվի «Բախտաբեր» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանը, պրոդյուսերը պատասխանեց.
««Բախտաբեր» հեռուստասերիալի համանուն գեղարվեստական ֆիլմով տրվեց բոլոր հարցերի պատասխանները եւ ավարտին հասցվեց հեռուստասերիալի չպարզված վերջաբանը. մենք որոշել էինք, որ եթե հանդիսատեսի կողմից գեղարվեստական ֆիլմից հետո հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի պահանջարկ լինի, ապա այդ դեպքում մենք կվերանայենք եւ կմտածենք «Բախտաբեր 2»-ի մասին: Իրականում, գեղարվեստական ֆիլմը դիտածները կփաստեն, որ այդ ֆիլմով տրվել է բոլոր հարցերի պատասխանները, արդեն ունենք շատ մեծ դրական արձագանքներ, ուստի չենք ուզում նորից հետ վերադառնալ «Բախտաբերին» եւ կոպիտ ասած փորփրենք ու նոր գծեր մտածենք դրա համար, չենք ուզում արդեն գեղեցիկ ավարտը նորից բացենք: Բացի այդ, ժողովուրդն էլ չի սիրում, երբ մի նախագիծ շատ է երկարում, չենք ուզում արդեն գոյություն ունեցող արձագանքների կողքին բացասական վերաբերմունք ավելանա»:
Խոսելով «Բախտաբերի» ստեղծագործական անձնակազմի կողմից ստեղծվող նոր աշխատանքից՝ Էդգար Ավագյանը նշեց. «Մեր աշխատանքը գնահատող հեռուստադիտողին շատ շուտով նոր հեռուստասերիալ կներկայացնենք, որը կստեղծվի «Բախտաբեր»-ի ստեղծագործական հիմնական խմբի կողմից: Նոր նախագծում հանդես կգան նաեւ «Բախտաբերի» հիմնական դերասանական խումբը, իհարկե, որոշակի փոփոխությամբ: Հիմա անցկացվում է կերպարների համար քասթինգ, եւ արդեն շատ շուտով հստակ անուններով կասենք, թե ովքեր կմասնակցեն մեր նոր նախագծին: Նշեմ, որ աշխատելու է հիմնական ստեղծագործական թիմը՝ սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանը, ռեժիսոր Վահե Սայանը, դե իսկ պրոդյուսինգով կրկին ես կզբաղվեմ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
