11:08 , 2 նոյեմբեր, 2015
Lurer.com-ը գրում է.
Թուրքիայի հարավ-արևելքում մեքենայի պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն 20 մարդ: Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, նրանց մեծ մասը թեթև վնասվածք է ստացել:
Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի Նուսայմբին գավառում, որը գտնվում է թուրք-սիրիական սահմանի մոտ: Ըստ առկա տվյալների, պայթել է բնակելի տարածքում կայանված ավտոմեքենան: Պայթյունի պատճառները դեռևս չեն հաստատվել:
Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Սկսվել է միջադեպի հետաքննություն: